Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 15:52 08-06-2021

Ամերիկացի գիտնականները հայտարարել են կորոնավիրուսի արհեստական ծագման ապացույցների առկայության մասին

Նոր կորոնավիրուսային վարակի պաթոգենը գենետիկ հետք ունի, որը նախկինում երբեք չի նկատվել բնականորեն ծագած կորոնավիրուսների դեպքում, ինչը ցույց է տալիս COVID-19-ի հարուցիչի արհեստական բնույթը:

Այս մասին ասվում է Բերկլիում կալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Մյուլերի հոդվածում, որը հրատարակվել է «The Wall Street Journal»-ում ։ «Նոր ֆունկցիաների ստացման հետ կապված հետազոտություններում մանրէաբանը կարող է զգալիորեն մեծացնել կորոնավիրուսի մահականությունը՝ նրա գենի մեջ հատուկ հաջորդականություն կառուցելով առավել հարմար վայրում», ասվում է հոդվածում:

Ընդ որում, մանիպուլյացիաների հետքեր չեն մնում, չնայած այն բանին, որ նրանք փոխում են վիրուսի կառուցվածքը, թույլ տալով նրա՝ գենետիկ նյութը զոհի բջիջ ավելի հեշտ ներմուծելը: Նշվում է, որ ավելի քան 20 տարվա ընթացքում առնվազն 11 լաբորատոր փորձարկումներ են անցկացվել՝ նույն վայրում հատուկ հաջորդականություն ավելացնելով: Այդ աշխատանքների արդյունքները միշտ էլ գերակտիվ վիրուսներ են եղել:

Փորձագետները SARS-CoV-2-ի մոտ գենոմների հաջորդականություն են հայտնաբերել CGG-CGG համակցությամբ, որը հաճախ օգտագործվում է պաթոգենների, ինչպես վիրուսայնության, այնպես էլ մահականության ուժեղացման համար: Ուսումնասիրության հեղինակները եզրակացնում են, որ այլ հայտնի կորոնավիրուսներ, ինչպիսիք են SARS- ը կամ MERS- ը, նման հաջորդականություն չունեն:

Որպես մեկ այլ ապացույց, գիտնականները նշում են SARS-CoV-2-ի գենետիկական բազմազանության կտրուկ տարբերությունը՝ SARS և MERS առաջացնող վիրուսների համեմատ: Հաստատվել է, որ վերջիններս բնական ծագում ունեն, և նրանք անցել են որոշակի էվոլյուցիա, տարածվելով մարդկանց շրջանում:

Սակայն COVID-19-ի հարուցիչը մարդու մոտ հայտնվել է ադապտացված և գրեթե անմիջապես, իսկ ժամանակի ընթացքում նրա հատկությունները միայն ուժեղացել են, նշում են գիտնականները: «Առնվազն այն փաստը, որ կորոնավիրուսը իր բոլոր պատահական հնարավորություններով հազվագյուտ և անբնական համադրություն է ընդունել, որն օգտագործվում է մարդկանց կողմից հետազոտական նպատակներով, ենթադրում է, որ կորոնավիրուսի ծագման առաջատար տեսությունը պետք է լաբորատոր արտահոսքը լինի», — եզրակացրել են հետազոտողները: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան հետախուզությանը կոչ էր արել ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի ծագման տեսությանը և արդյունքների մասին հայտնել 90 օրվա ընթացքում: Նա նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել համախոհ գործընկերների հետ, որպեսզի «Չինաստանին ստիպի մասնակցել լիարժեք, թափանցիկ, միջազգային և ապացույցների վրա հիմնված հետաքննությանը»: Որոշ ժամանակ անց ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների ղեկավարը հայտարարել է այն ապացույցների բացակայության մասին, ըստ որոնց՝ կորոնավիրուսը աշխարհով մեկ սկսել է տարածվել չինական լաբորատորիայի արտահոսքից հետո:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան