Ներքին 5 տարի առաջ - 18:15 06-06-2021

Նիկոլ Փաշինյանը փորձում է «օրենքով գողերին» իր կողմը քաշել․ քրեական աշխարհի դիմադրությունը

Օրագիր․News-ի տեղեկություններով, իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում շատ ակտիվորեն փորձում են օգտագործել քրեական աշխարհի ազդեցությունը՝ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին ձայներ ստանալու ակնկալիքով։ Այդ նպատակով օգտագործվում է իշխանության բոլոր հնարավորությունները՝ կալանավորման սպառնալիքներից մինչև արտոնությունների մասին խոստումներ։

Սակայն քրեական աշխարհը միանշանակ չի վերաբերում իշխանությունից եկող մեսիջներին։ «Օրենքով գողեր» Արմեն Ղազարյանը (Պզո) և Արմեն Մանուկյանը (Սևո) մերժել են իշխանության առաջարկները և քրեական մնացած պարագլուխներին փորձում են համոզել, որ առաջիկա ընտրություններում չեզոքություն պահեն։ Նրանց հիմնական փաստարկն այն է, որ իշխանությունն այնքան ուժեղ չէ, որ կարողանա վերարտադրվել։ Նրանց գիծը պահում են «օրենքով գողեր» Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկի), Սամվել Հարությունյանը (Մանեթի տղա Սամո) և Ռաֆայել Խոյեցյանը (Խոյի տղա Աֆոն) ։

Բայց կան նաև «օրենքով գողեր», որոնք ցանկանում են շարունակել իշխանության հետ համագործակցությունը, օրինակ՝ Անդրանիկ Սողոյանը (Զապ), Սուրեն Ավետիսյանը (Լենինականցի Սուրո) և Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ)։

Վերջերս ձերբակալվել է «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանը (Շահումյանցի Ժիրո), ում իշխանությունները համագործակցության առաջարկ են արել, սակայն վերջինս դեռևս չի պատասխանել առաջարկին։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան