Ներքին 1 տարի առաջ - 22:38 27-10-2024

Աստված տա` սրբապղծությունը վերանա Հայաստանից. Ախթալայի եկեղեցու գողերին դեռ չեն գտել

«Ախթալայում սա առաջին դեպքն էր։ եկել՝ ժամը 3-4 սահմաններում, ջարդել են եկեղեցու դուռը ,մտել են ներս, տարել խաչերը, գաձանակներն և մոմավաճառության գումարը։ Գիշերվա այդ ուշ ժամին էլ հսկողներ դժվար լինեն։ Հանցագործներին դեռ չեն գտել։»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ախթալայի վանքի վանահայր տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին թալանել են Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը:

Oragir.News-ի այն հարցին, թե արդյոք կասկածներ կան , թե ովքեր են հանցագործության իրականացնողները, կամ թե արդյոք սա եկեղեցու դեմ ուղղված հատուկ քայլ չէ՞, վանահայրն ասաց, որ դա պետք է թողնել իրավապահ մարմիններին։

«Աստված տա այս սրբապղծությունը վերանա Հայաստանից »,-ասաց նա

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործրի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը:


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է