Արտաքին 5 տարի առաջ - 10:25 05-06-2021

Սպիտակ տունը հայտնել է, թե Բայդենն ինչ է մտադիր քննարկել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում հունիսի 16-ին կայանալիք հանդիպմանը վերահաստատելու է ԱՄՆ աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցով ավագ տնօրեն Էրիկ Գրինը Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում:

«Մենք քննարկելու ենք այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանը դրել է մեր դիվանագիտական ​​հարթակի վրա: Օրակարգում են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Աֆղանստանը, Արկտիկան և կլիմայի փոփոխությունը: Մենք խոսելու ենք Բելառուսի և քաղավիացիայի կանոնակարգերը պահպանելու անհրաժեշտության մասին, որոնք, ինչպես տեսնում ենք, վերջին շաբաթների ընթացքում կոպտորեն խախտվել են»,- ասել է Գրինը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան