Ուղիղ եթեր
NEXTA- ի նախկին գլխավոր խմբագիրը պետական ​​հեռուստաընկերության եթերում իրեն մեղավոր է ճանաչել Բելառուսում բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ
copy image url

NEXTA- ի նախկին գլխավոր խմբագիրը պետական ​​հեռուստաընկերության եթերում իրեն մեղավոր է ճանաչել Բելառուսում բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ

Խոսք 4 տարի առաջ - 23:25 03-06-2021

«Հենց փաստաթղթերը ներկայացրին ինձ, մեղադրանք առաջադրվեց, ես անմիջապես մեղավոր ճանաչվեցի Քրեական օրենսգրքի 342-րդ մասով․ սա զանգվածային չարտոնված գործողությունների կազմակերպումն է: Ես մանրամասն չեմ հիշում, բայց ինչ-որ այդպիսի բան էր: Ես իսկապես լիովին ընդունել եմ այս մասի մեղքը: Ես հասկացա, որ իմ կողմից հրապարակված կոչերը փողոցում անկառավարելի անկարգությունների էին հանգեցրել, ինչի արդյունքում Մինսկը երեք օր քաոսի մեջ էր ապրում»,- ասել է Պրոտասևիչը: Նա հայտնել է նաև, որ Բելառուսում բողոքի ցույցերը համակարգող մարդիկ մտել են գաղտնի հաղորդակցության մեջ: Ըստ լրագրողի՝ դրանում ընդգրկված էին NEXTA- ի հիմնադիր Ստեփան Պուտիլոն, լրագրող Յան Ռուդիկը, NEXTA-ի աշխատակից Թադեուշ Գիչանը, Սվետլանա Տիհանովսկայայի խորհրդական Ֆրանակ Վյաչորկան, բլոգերներ Անտոն Մոտոլկոն, Դանիիլ Բոգդանովիչը: Նաև, ըստ Պրոտասևիչի, դրանում ընդգրկվել են քաղաքագետներ Արտեմ Շրայբմանը, Էդուարդ Պալչիսը և ընդդիմադիր այլ գործիչներ:

Լրագրողը հայտնել է, որ ինքը անձնական կոնֆլիկտ է ունեցել Դանիիլ Բոգդանովիչի հետ, որին բելառուսական իշխանամետ СТВ հեռուստաալիքը համարում էր «Черная книга Беларуси» տելեգրամյան ալիքի համակարգող: Պրոտասևիչը նախօրեին խոսել էր բելառուսական ընդդիմության ներսում եղած հակասությունների, ինչպես նաև այն փաստի մասին, որ իրեն կարող էին «ծախել» մինչ ձերբակալելը: Լրագրողի խոսքով՝ Աթենքից Վիլնյուս թռիչքի մասին ինքը գրել է մեկնումից ընդամենը 40 րոպե առաջ աշխատանքային նամակագրության մեջ, որում կար նաև մի անձ, որի հետ Պրոտասևիչը կոնֆլիկտ է ունեցել:

Բացի այդ, Պրոտասևիչը նշել է, որ ինքը ոչ մի կապ չունի «Черная книга Беларуси» տելեգրամյան ալիքի հետ: Մայիսի 25-ին «Желтые сливы» իշխանամետ տելեգրամյան ալիքը հրապարակել էր տեսանյութ, որում Պրոտասևիչի ձերբակալված ընկերուհին՝ Սոֆյա Սապեգան, հայտարարել է, որ ինքը «Черная книга Беларуси» տելեգրամյան ալիքի խմբագիրն է:

Բացի այդ, Պրոտասևիչը խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին: «Չեմ թաքցնի, ես շատ եմ քննադատել Ալեքսանդր Գրիգորևիչին: Ես սկսել եմ հասկանալ, որ շատ բաներ, որոնց համար Ալեքսանդր Գրիգորևիչը քննադատվում է, իրականում պարզապես ճնշման փորձ է: Եվ որ շատ պահերին նա գործում էր այնպես, ինչպես իսկական պողպատե մարդը», - ասել է լրագրողը:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ