Արտաքին 5 տարի առաջ - 15:30 01-06-2021

Հայալեզու բովանդակությունը Ֆեյսբուքում և Ինստագրամում այսուհետ ստուգվելու է

«Ֆեյսբուք» ընկերությունն այսօր հայտարարել է, որ վրացական «FactCheck Georgia»-ն, որը հավաստագրված Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից, հունիս-հուլիս ամիսներին, հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (MIC) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի Ֆեյսբուքում և «Ինստագրամում» հրապարակված հայերեն բովանդակության փաստերի ստուգում:

«Ֆեյսբուքի» փաստերի ստուգման ծրագրում ներգրավված է ավելի քան 80 գործընկեր ամբողջ աշխարհից, ովքեր իրականացնում են շուրջ 60 լեզվով ստեղծված բովանդակության ստուգում:

«Համագործակցելով միայն Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հավաստագրված փաստերի ստուգման հարթակների հետ և, գերակայությունը տալով վայրերին, որտեղ սպասվում են ընտրություններ, ուր ապատեղեկատվության տարածումը կարող է հանգեցնել իրական ռիսկերի, մենք որոշել ենք ընդլայնել համագործակցությունը փորձառու լրագրողների միավորող «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելով նաև Հայաստանում», - ասված է հաղորդագրության մեջ:

«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք ընդլայնել համագործակցությունը «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելու նաև Հայաստանում: Մինչ այս հայտարարությունը, մենք հաշվի ենք առել մի շարք գործոններ, որոնք վերլուծել էինք փաստերի ստուգման ծրագրի մեկնարկից առաջ: Հայաստանյան գործընկեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (MIC) առանցքային աշխատանքը կօգնի մեզ նվազեցնել հայերենով ապատեղեկատվության տարածումը մեր հարթակներում»,- ասել է «Ֆեյսբուքի» ռազմավարական գործընկերների զարգացման մենեջեր Սոֆի Այերսը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ