Ներքին 5 տարի առաջ - 15:16 01-06-2021

«Հայաստանում ամեն օր տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով անգամ Նիկոլ Փաշինյանի «զոմբի» ընտրազանգվածի ինչ-որ մի հատված վերադառնում է իրականություն»,-Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն օրագիր.news-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով վերջինս բանավեճի է հրավիրում ՀՀ նախկին նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին:

Ըստ Կարեն Քոչարյանի՝ խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին բանավեճի է հրավիրել, այլ նաև այն, որ նա իր յուրաքանչյուր սկանդալային հայտարարությամբ խնդիր ունի շեղելու հասարակությանը երկրի՝ օրի օրի վատացող վիճակից:

«Ամեն օր իր համար շատ վատ իրադարձություններ են զարգանում՝ մեկ Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորների թիվն է ավելանում, մեկ հերոս տղաների մարմիններն են անհասկանալի նկուղներում հայտնաբերվում,-պարզաբանում է մասնագետը,-ուստի նմանատիպ հայտարարություններով նա պարզապես ցանկանում է մարդկանց շեղել այս թեմաներից»:

Կարեն Քոչարյանն արձանագրեց, որ Հայաստանում ամեն օր տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով անգամ Նիկոլ Փաշինյանի «զոմբի» ընտրազանգվածի ինչ-որ մի հատված վերադառնում է իրականություն և բնականաբար հեռանում նրանից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինայնի հետ բանավիճելու հրավերը մերժել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, և թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին