Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 10:25 31-05-2021

Իշխանությունը տասնյակ միլիոնավոր դրամների սուբսիդիաներ է հատկացնում ընտրություններից առաջ

NEWS.am–ը ստանում է զանգեր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մի շարք գյուղական բնակավայրերին այս օրերին տասնյակ միլիոնավոր դրամների սուբսիդիաներ են հատկացվում՝ առանց հիմնավորման և առանց ծախսերի նպատակի կարգավորման։

Ընդ որում, մարզպետները համայնքապետերի և գյուղապետերի հետ զրույցներում չեն էլ թաքցնում այդ հանգամանքը։ Նրանք, ըստ մեր մարզային աղբյուրների, բացեիբաց ասում են, որ փող են բաժանում ընտրություններից առաջ։ Մենք հարցում ենք ուղարկել կառավարություն՝ պարզելու այս տեղեկությունների իսկությունը։ Իրավիճակի ցինիզմը ոչ միայն նրանում է, որ փող բաժանելու դեմ խոսող իշխանությունը փող է բաժանում։ Շատ ավելի վատ է, որ մարդկանց բաժանում են իրենց իսկ քրտինքով վաստակած, իրենց առանց այդ էլ հասանելիք փողը, բայց լավություն ներկայացնում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է