Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության բանակցային գոտում հայկական կողմի զիջումներին
copy image url

Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության բանակցային գոտում հայկական կողմի զիջումներին

Ներքին 3 տարի առաջ - 21:46 30-05-2021

Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է Վանաձոր քաղաքի բնակիչներին: Նա խոսել է ԼՂ հակամարտության բանակցային գոտում հայկական կողմի զիջումների մասին՝ սկսած 1990-ականներից:

Նա նշել է, որ 1999-ին օրակարգ է բերվել Մեղրին փոխանակելու տարբերակը։ Այդ տարբերակը, իհարկե, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ջանքերով նախ վիժեցվել է, և, ըստ որոշ գնահատականների, հետագայում մերժվել է նաև Ադրբեջանի կողմից. բայց, այս հատվածը, օրինակ, չեմ կարող ասել, որ կարող եմ հիմնավորել և ապացուցել»,- ասել է Փաշինյանը։

Այնուհետև նշել է, որ ադրբեջանական կողմը Շուշին առանձնացրել է ԼՂ-ի ինքնավար մարզի տարածքից որպես առանձին շրջան Լաչինի հետ միասին. «Իսկ Լաչինի շրջանն այն շարքից էր, որը 1999 թվականի և հետագա տարիների արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն անվանում էր օկուպացված տարածք»:

Ըստ նրա՝ հաջորդ զիջումը տեղի է ունեցել 1999թ. նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ գագաթնաժողովում, երբ ընդունվել է Եվրոպայի անվտանգության խարտիան հստակ արձանագրությամբ, որ Լեռնային ղարաբաղի հարցը կարող է լուծվել, ըստ էության, միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ «Ընդ որում, այսպիսի ձևակերպում ներմուծելու փորձ առաջին անգամ չի եղել: ԵԱՀԿ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում այդպիսի բովանդակություն ներմուծելու փորձ է արվել, բայց Հայաստանն այն ժամանակ վետո է դրել. ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով»,- հավաստեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով. «Իսկ 1999թ. նոյեմբերի 30-ին՝ Հոկտեմբերի 27-ից հետո, Հայաստանը կողմ է քվեարկել այդ ձևակերպմանը»։

Նրա բնորոշմամբ՝ ըստ էության, Ադրբեջանը շատ կարճ ժամանակահատվածում՝ 1998-99թթ., ստացել է այն բանակցային բովանդակությունը, որն իրեն անհրաժեշտ էր հետագայում իր բանակցային տրամաբանությունը զարգացնելու համար։

Այնուհետև՝ «Ամենակարևոր արձանագրումը տեղի է ունեցել 2007-ից հետո: Մադրիդյան սկզբունքների համաձայն՝ ԼՂ հարցի բանակցային գործընթացի նպատակը յոթ շրջանների վերադարձն է։ Մադրիդյան սկզբունքներում եղել է «Արցախի միջանկյալ կարգավիճակ» տերմինը, և մինչև 2016 թվականը բանակցային գործընթացում ներկա է եղել այդ տերմինաբանությունը։ Եվ 2016-ի հունվարին միջնորդների կողմից ՀՀ-ին ներկայացվել է ըստ էության դիրքորոշում, որ ՀՀ-ն պետք է հրաժարվի Արցախի միջանկյալ կարգավիճակի տրամաբանությունից։ Հայկական կողմը հրաժարվել է, և տեղի է ունեցել 2016-ի ապրիլյան պատերազմը, որից հետո արդեն առաջին անգամ 2016-ի ամռանը համանախագահողները ներկայացրել են բանակցային փաստաթուղթ, որտեղ Արցախի միջանկյալ կարգավիճակն արդեն դուրս է մնացած»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Քելբաջարի և Լաչինի վերադարձը որոշակի փոխկապակցվածության մեջ է եղել ԼՂ կարգավիճակի ճշգրտման հետ։ 2018-ի հունվարի դրությամբ՝ արձանագրվել է, որ մինչև ԼՂ կարգավիճակի ճշգրտումը, այսինքն՝ հենց 2018-ին Քելբաջարը և Լաչինը հայկական կողմը պետք է հանձնի։ Որից հետո Ադրբեջանը կրկին վերադարձել է 2016-ի իր դիրքորոշմանը և արձանագրել, որ հրաժարվում է բանակցություններ վարել ԼՂ միջանկյալ կարգավիճակի տրամաբանության մեջ։

Փաշինյանի հավաստմամբ՝ ըստ էության, պատերազմից խուսափելու մեթոդաբանությունը՝ սկսած 1997-98-ից եղել է հետևյալը. ինչ-որ բան բանակցությունների սեղանի շուրջ զիջել, որպեսզի պատերազնը տեղի չունենա։ «Ամբողջ խնդիրն այն է, որ 2018թ. մայիսի դրությամբ՝ այն ամենը, ինչը հնարավոր էր զիջել, արդեն իսկ զիջված էր։

Ամենից շատ դիտված