Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կոֆեինը օգնում է ձեզ ավելի արագ արթնանալ և մեծացնում է էներգիայի քանակը, բայց դա չի վերացնում քնի բացակայության պատճառով առաջացած հոգնածությունը: Մասնագետների հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Experimental Psychology: Learning, Memory and Cognition.
Միչիգանի համալսարանի հոգեբուժության և հոգեբանության ամբիոնի ներկայացուցիչները պարզել են, թե որքանով է սուրճն օգնում հաղթահարել քնի պակասի բացասական հետևանքները ճանաչողական ունակությունների վրա:
Հետազոտությանը մասնակցել են 275 կամավոր: Նրանց բաժանել են խմբերի. առաջինին թողել են անքուն գիշեր անցկացնել լաբորատորիայում, իսկ երկրորդին՝ քնել տանը:
Հաջորդ առավոտյան կամավորների երկու խմբերին էլ տրվել է կոֆեինի պարկուճ, որից հետո խմբերը փորձել են ուշադրության կենտրոնացման թեստ լուծել:
Ըստ արդյունքների՝ սուրճը չի օգնել առաջադրանքի կատարմանը։
Այսպիսով, գիտնականներն ապացուցել են, որ քնի պակասի պայմաններում չպետք է ապավինել ըմպելիքի խթանող հատկությանը, որի շնորհիվ ուղեղի ակտիվություն է սկսվում: Սուրճը բարձրացնում է էներգիայի մակարդակը և նույնիսկ լավացնում տրամադրությունը, բայց «հաստատ չի փոխարինում», - եզրակացրել են փորձագետները: