Ներքին 5 տարի առաջ - 13:03 28-05-2021

Նախկին իշխանությունները մեզ որևէ բանում մեղադրելու չունեն. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ՔՊ համակիրների հետ:

«Այդ պատերազմից, ըստ էության, հնարավոր չէր խուսափել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Արցախյան պատերազմը համեմատելով երկրաշարժի հետ:

Ըստ Փաշինյանի՝ նախկիններն իրենց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում:

«Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է՝ Ղարաբաղի հարցում էս էր վիճակը, էս էր վիճակը, բայց չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումն այսօր ո՞րն է: Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն է, որ մենք պետք է Ղարաբաղը ամբողջությամբ տանք Ադրբեջանին և դրանով համարենք թեման փակված»,- ասաց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական ուժը, որ ժամանակին ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, այսօր իշխանություններին մեղադրում է դավաճանության մեջ:

«Երբ Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը կհամարեք դավաճանական, այն ժամանակ իրավունք կունենաք այդ բանի մասին խոսելու»,- նշեց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ հակադարձելով նրան. «Ես ասել եմ՝ եթե 1999 թ. ՀՀ ղեկավարը լիներ Թուրքիայի հատուկ ծառայությունների ղեկավար, ուրիշ ի՞նչ պետք է տեղի ունենար, եթե ոչ հոկտեմբերի 27: Եթե Թուրքիայի գործակալ պետք է լիներ, ի՞նչ պետք է աներ. պետք է ԱԽ նիստ հրավիրեր, ասեր՝ եկեք Մեղրին տանք Ադրբեջանին, ու դրանից հետո Հայաստանում հոկտեմբերի 27 պետք է տեղի ունենար, եթե 1999-ին ՀՀ ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ»:

Փաշինյանը խոսեց նաև Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին՝ ասելով, թե, նրա պատկերացմամբ, ԼՂ խնդիրը պետք է լուծվեր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությունն արտահայտող հանրաքվեի միջոցով:

«Ես հարց բարձրացրի ԱԺ ամբիոնից. 1988 թ. ադրբեջանցի բնակչությունը բնակչությո՞ւն է, թե՞ ոչ: Եվ իրենք՝ ՀՀԿ-ականները ասացին, որ, այո՛, նրանք էլ պետք է մասնակցեն հանրաքվեին, բայց ԽՍՀՄ տարիների չափաքանակով»,- ասաց նա:

Փաշինյանի ընդգծմամբ՝ նախկին իշխանություններն իրենց որևէ բանում մեղադրելու ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական իրավունք ունեն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը