Արտաքին 1 տարի առաջ - 20:27 02-12-2024

Թուրքիայում 9 անձ է ձերբակալվել Էրդողանին Իսրայելի հետ համագործակցության մեջ մեղադրելու համար

Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբ օրերս ելույթ էր ունենում «TRT World» ֆորումում, մի քաղաքացի ընդհատել էր նրան՝ բողոքելով, որ «սիոնիստները շարունակում են իրենց գործունեությունը թուրքական ջրերում (ծովերում) և նավահանգիստներում»։

Էրդողանը հրապարակավ այդ քաղաքացուն մեղադրեց է «իսրայելական լրտես, սադրիչ լինելու» մեջ՝ նրան ուղղելով հետևյալ խոսքերը․ «Ինչքան էլ փորձեք բորբոքել մեզ, լինելով սիոնիստների լեզուն, բերանն ​​ու աչքերը, միևնույն է, արդյունքի չեք հասնելու»։

Միջադեպից հետո 9 քաղաքացի բերման է ենթարկվել։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը պահանջել է վերջիններիս կալանավորել։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան