Ներքին 5 տարի առաջ - 15:00 27-05-2021

Հայ զինծառայողների գերեվարումը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության հետևանքն է. Արթուր Վանեցյան

«Հայաստանում ստեղծված իրավիճակն աննախադեպ է ու անթույլատրելի»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով անցած գիշեր ադրբեջանական զինվորների կողմից Հայաստանի տարածքում հայ զինծառայողների գերեվարմանը։

Նրա խոսքով, պետք է ախտորոշել նման իրավիճակի պատճառները. «Այսօր վեց հայ զինծառայողների գերեվարումը ես կապում եմ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազգային Ժողովում արած հայտարարությունների հետ։ Նա անուղղակիրոեն մեղադրեց ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի համար։ Ադրբեջանը, նկատելով, որ այդ հարաբերություններում կա ճեղք, խնդիր, օգտվեց այդ առիթից, որպեսզի այդ ճեղքն ավելի խորացնի»։

ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն ու կապիտուլյանտ իշխանությունները ինչքան մնան երկրի ղեկին, Հայաստանն այնքան խնդիրներ է ունենալու։

«Ես մի քանի օր առաջ բանաձևել եմ՝ Նիկոլ Փաշինյան=նոր պատերազմ, Նիկոլ Փաշինյան=նոր պարտություններ, Նիկոլ Փաշինյան=նոր զոհեր, Նիկոլ Փաշինյան=նոր գերիներ։ Ցավոք սրտի, այս բանաձևը գործում է մինչ օրս։ Նիկոլը, ցավոք սրտի, կանգ չառավ ու շարունակեց իր պետականքանդ գործունեությունը։ Հավատացած եղեք, մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր սահմաններից այն կողմ, Նիկոլին ու իր դավաճան խմբակին կանգնեցնելու ենք դատարանի, աստծո ու ժողովրդի դատաստանի առաջ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը