Ներքին 5 տարի առաջ - 18:42 26-05-2021

ԱԺԲ-ի ցուցակում Ժիրայր Սեֆիլյանը ընդգրկված չէ

Ազգային ժողովրդավարկան բևեռը ԿԸՀ ներկայացրեց ընտրությունների մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը:

Բևեռի ներկայացուցիչ Վահե Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք գրանցվել են որպես կուսակցություն, սակայն այն իրականում շարժում է:

«Երկրում պետք է ստեղծվի անցումային կառավարություն, որը պետք է կատարի անցումային տրամաբանությունից բխող կետերը: Դրանք են՝ քաղաքական գնահատական նախորդ ռեժիմին, անցումային արդարադատություն, տնտեսական, քաղաքական, գործակալական լյուստրացիա, ընդունել նոր Սահմանադրություն, նոր Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին նոր օրենք: Անցումային շրջանը կտևի մոտ մեկ տարի, որից հետո կարող ենք խոսել թափանցիկ, արդար ընտրությունների մասին: Կձևավորվի նոր Ազգային ժողով, որը կարտացոլի երկրում գյություն ունեցող ազգային քաղաքական դաշտը: Այսօր քաղաքական դաշտ չունենք: Այսօր ունենք ուժեր, որոնք ծառայում են երկիրը գաղութացրած Կրեմլին: Թե նախկինները, թե ներկա ապիկար իշխանությունները սպասարկում են միայն Կրեմլի շահերը: Հայաստանը պետք է դիմի ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու համար»,-ասաց ԱԺԲ ներկայացուցիչը:

Ժիրայր Սեֆիլյանը ցուցակում ընդգրկված չէ, քանի որ նրա քաղաքացիության տարիները չեն բավարարում պահանջվող պայմաններին:

ԱԺԲ-ի ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են.

1. Վահե Գասպարյան

2. Վարուժան Ավետիսյան

3. Կառա Չոբանյան

4. Գարեգին Չուքասզյան

5. Արեգ Կյուրեղյան

6. Նառա բադալյան

7. Արթուր Այվազյան

8. Գևորգ Սաֆարյան

9. Անահիտ Թադևոսյան

10. Վահագն Ավագյան:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը