Ներքին 5 տարի առաջ - 17:51 26-05-2021

Հարձակումը Հայաստանի վրա՝ հարձակում է Ռուսաստանի վրա. Նիկոլ Փաշինյան

Այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 26-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ։

«Ռազմական դրություն կարող է, Աստված միարասցե, իրավիճակի կտրուկ սրման դեպքում տեղի ունենալ, մենք հույս ունենք, որ իրադրությունը ոչ միայն կտրուկ չի սրվի՝ այլև կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք»,-նշեց Փաշինյանը։

Պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը վարչապետի պաշտոնակատարին հարցրեց, արդյո՞ք ունի մտավախություն, որ եթե ՀՀ-ն պատժիչ գործողություններ իրականացնի Հայաստանի սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ, ըստ օրենքի և ըստ տրամաբանության, այնուհետև ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանի Դաշնությունը չեն ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն՝ խախտելով պարտավորություններն ու տապալելով անվտանգային կոնցեպտը, որում մենք կանք։

Փաշինյանն ասաց. «Գիտեք… այդպիսի բան ո՞նց է հնարավոր, ո՞նց կարող է։ Դա նշանակում է, որ որևէ կազմակերպություն կամ երկիր հայտարարի ինքնալուծարման մասին, եթե ինքն իր միջազգային պարտավորությունը չի կատարում, դա ո՞նց եք հնարավոր համարում»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ հարձակումը Հայաստանի վրա՝ հարձակում է Ռուսաստանի Դաշնության վրա։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է