Արտաքին 5 տարի առաջ - 16:40 26-05-2021

Իրանն ու Հայաստանը պատրաստ են նվազեցնել ճանապարհի տուրքը

Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության փոխնախարար Շահրամ Ադամնեժադն ու Հայաստանի պետեկան եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը պատրաստակամություն են հայտնել նվազեցնել ճանապարհների տուրքը:

Այս մասին գրել է իրանական «Իռնա» տեղեկատվական գործակալությունը։

Ադամնեժադն ասել է, որ Իրանը շեշտում է միջազգային փոխադրումն ու տարանցումը խթանելու, ինչպես նաև ենթակառուցվածքների և փոխադրումային օբյեկտները զարգացնելու կարևորությունը: Իրանցի նախարարը կոչ է արել նաև վերացնել տրանսպորտային ոլորտում առկա սահմանափակումները:

«Իրանը պատրաստ է արագացման՝ սահմանափակումները վերացնելու և ընդհանուր սահմաններում բեռնատարների ճանապարհորդությունը հեշտացնելու համար», - գրել է գործակալությունը:

Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանը խոստացել է վերանորոգել Մեղրիի սահմանային տերմինալն ու հեշտացնել փոխադրումը երկու երկրների միջև։

ՊԵԿ նախագահը նշել է, որ նոր ճանապարհների նորոգումն ու կառուցումը կարևոր են Հայաստանի կառավարության համար՝ հույս հայտնելով, որ Իրանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն կտա առավելագույնս օգտվել տարանցիկ արտոնություններից:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը մաքսային և հարկային ոլորտներում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից