Ներքին 5 տարի առաջ - 13:59 26-05-2021

Մակունցը հաստատեց՝ Տիգրան Ավինյանը խմբակցության ցուցակում չկա

Մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հայտարարեց. «Ձեր լուրերը ճիշտ են.այո՛, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում, դա իր անձնական որոշումն է»:

Ինչ վերաբերում է Արտակ Մանուկյանին ու Նիկոլայ Բաղդասարյանին, Մակունցը վստահեցրեց, որ նրանք նույնպես սեփական որոշմամբ չեն ընդգրկվելու ցուցակում:

Մակունցի խոսքով, ցուցակում չկա նաև Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն ինքը տեղյակ չէ, թե արդյոք դա պայմանավորված է նրա և Նիկոլ Փաշինյանի միջւ եղած տարաձայնություններով:

Իսկ Տիգրան Ավինյանի՝ դեսպան նշանակվելու լուրերի մասին Լիլիթ Մակունցը որևէ տեղեկություն չունի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին