Արտաքին 5 տարի առաջ - 09:50 26-05-2021

ԱՄՆ զորքերը ժամանակից շուտ կհեռանան Աֆղանստանից

ԱՄՆ զորքերը և ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցները պատրաստվում են լքել Աֆղանստանը հուլիսին՝ նախագահ Ջո Բայդենի կողմից նախանշված վերջնաժամկետից շուտ (սեպտեմբերի 11): Հաղորդում է New York Times-ը:

Նշվում է, որ Պենտագոնը դեռ չի որոշել, թե ինչպես է պայքարելու «Ալ-Քաիդա»-ի նման ահաբեկչական սպառնալիքների դեմ (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում) ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Բացի դրանից՝ Պենտագոնը չի ստացել դաշնակիցների համաձայնությունն ամերիկյան զորքերը մոտակա երկրներ տեղափոխելու վերաբերյալ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ավարտել է իր առաքելությունն Աֆղանստանում և սկսում է զորքերը դուրս բերել երկրից: Չինաստանի արտգործնախարարությունը քննադատել է որոշումը:

2020 թ. ԱՄՆ-ն և աֆղանական «Թալիբան» արմատական ​​շարժումը (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին անգամ խաղաղության համաձայնագիր են ստորագրել: Պայմանավորվածության համաձայն՝ ամերիկյան զորքերը պետք է Աֆղանստանը լքեն մինչև մայիսի 1-ը: ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է թալիբների հետ պայմանագրերը վերանայելու մտադրության մասին:

Ամերիկյան գործողությունն Աֆղանստանում սկսվել էր ի պատասխան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ