Ներքին 3 տարի առաջ - 16:57 15-04-2023

Ավինյանը իրավունք չուներ ժամանակից շուտ տեղակալ դառնալու և քաղաքապետի դերախաղ խաղալու. Իզաբելլա Աբգարյան

«Որպես Երևանի փոխքաղաքապետ` անում եմ այն աշխատանքը, որը պարտավոր են անել»: Այս մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ արդյոք արդար է համարում փոխքաղաքապետի լծակների օգտագործմամբ լայն լուսաբանում ստանալը, և արդյոք դա արդար է այլ թեկնածուների նկատմամբ, ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելել, որ եթե իրեն քննադատում են իր աշխատանքը լավ անելու համար, կարծում է՝ դա շատ թույլ քննադատություն է։

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, Oragir.News-ի հետ զրույցում խոսելով Ավինյանի հնչեցրած մտքից, ասաց, որ Ավինյանը իրավունք չուներ ժամանակից շուտ դառնալու տեղակալ և քաղաքապետի դերախաղ խաղալու։

«Այդ պատասխանից կարող էր միայն մի բան հասկանալ, որ նա իրոք չի գիտակցում խնդրի էությունը։ Խնդրի էությունը արած աշխատանքի որակը չէ, այլ այն, որ նա իրավունք չուներ ժամանակից շուտ գալ դառնալ տեղակալ և քաղաքապետի դերախաղ խաղար։ Խնդիրը դրանում էր, դա էր փորձում լրագրողը բացատրել, բայց ինքը չէր հասկանում այդ ամենը։ Այստեղ խորը մտահոգվելու կարիք կա, քանի որ գործ ունենք մարդու հետ, որը իրականում չի հասկանում՝ ինչ է նշանակում քվե, ինչ է նշանակում ընտրված լինել կամ չլինել, քաղաքապետի պաշտոնը ինչ է ենթադրում, որ վրան նստեց, ինչ է այդ աթոռը խորհրդանշում, նման մարդու հետ ի՞նչ խոսել»,- ասաց Աբգարյանը։

«Ամենամեծ սխալը, որ անում են PR-ի ժամանակ, չափից դուրս PR-ն է և ժամանակից շուտ PR-ն է։ Այո՛, կարող են իրեն ավելի շատ ճանաչել, ավելի շատ ասոցացնել, բայց դա դեռ չի նշանակում, որ որպես ավելի լավ մարդ կճանաչեն, որպես ավելի արժանավոր պաշտոնյա կճանաչեն․ սա է հարցը»,- եզրափակեց Աբգարյանը

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան