Ջո Բայդենը մտադիր Է  Շվեյցարիայում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
copy image url

Ջո Բայդենը մտադիր Է Շվեյցարիայում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 17:39 25-05-2021

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին անձնական հանդիպումը հունիսի 15-16-ին անցկացնել Շվեյցարիայում: Այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների:

Այդ տվյալների համաձայն՝ երկու առաջնորդների երկար սպասված հանդիպման անցկացման համար բոլոր քաղաքների թվում վերջնական հավակնորդը դարձել Է Ժնևը: Սպասվում Է, որ Պուտինի հետ Բայդենի հանդիպումը կնշանավորի Միացյալ Նահանգների նախագահի՝ նրա պաշտոնակալության օրվանից ի վեր առաջին միջազգային շրջագայության ավարտը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: