Արտաքին 5 տարի առաջ - 09:20 25-05-2021

Բելառուսական ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ կատարել դեպի ԵՄ

Եվրամիության երկրների ղեկավարները խստորեն դատապարտել են Մինսկում Ryanair ինքնաթիռի արտակարգ վայրէջք կատարելու միջադեպը և դրան հաջորդող Ռոման Պրոտասևիչի և Սոֆյա Սապեգայի կալանքը: Այս մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ որոշում է կայացվել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն, իսկ ԵՄ ավիափոխադրողներին հորդորում են հրաժարվել Բելառուսով թռիչքներից:

Բացի դրանից՝ ԵՄ առաջնորդները խնդրել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը հետաքննել միջադեպը:

ԵՄ գագաթնաժողովի որոշումը Բելառուսի ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ներդրումն արագացնելու որոշում էր՝ ի պատասխան Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի:

Ընդունված որոշումը ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո նախարարների մակարդակով պետք է հաստատի ԵՄ խորհուրդը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին