Արտաքին 2 տարի առաջ - 23:28 28-09-2024

ԵՄ-ն ավիաընկերություններին խորհուրդ է տալիս մինչև հոկտեմբերի վերջ չթռչել Լիբանանի և Իսրայելի վրայով

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը հանդես է եկել խորհրդատվությամբ՝ կոչ անելով ավիաընկերություններին մեկ ամսով խուսափել Լիբանանի և Իսրայելի վրայով թռիչքներից՝ տարածաշրջանում անվտանգության վատթարացող իրավիճակի պատճառով: Գրում է Euronews-ը։

Եվրամիությունը ավիաընկերություններին խորհուրդ է տվել հաջորդ ամսվա ընթացքում (մինչև հոկտեմբերի 31-ը) խուսափել Լիբանանի և Իսրայելի օդային տարածքից՝ ավիահարվածների և հրթիռային հարձակումների ավելացման պատճառով։

Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ գործակալությունը և Եվրահանձնաժողովը ուշադիր հետևում են իրավիճակին Մերձավոր Արևելքում և գնահատում են դրա ազդեցությունը քաղաքացիական ավիացիայի վրա՝ հաշվի առնելով Իսրայելի և լիբանանյան Հեզբոլլահ շարժման միջև հակամարտության վերջին սրումը:

Շաբաթ օրը Լիբանանի տրանսպորտի նախարարությունը արգելել է իրանական ինքնաթիռի մուտքը երկրի օդային տարածք այն բանից հետո, երբ Իսրայելը Բեյրութում ավիադիսպետչերներին զգուշացրել է, որ ինքնաթիռը վայրէջք կատարելու դեպքում «ուժ կկիրառի»:

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը շաբաթ օրը հայտարարել է դեպի Իսրայել բոլոր չվերթները 48 ժամով չեղարկելու մասին։

Եվրոպական մի քանի խոշոր ավիաընկերություններ, այդ թվում՝ Air France-ը, Lufthansa-ն և British Airways-ը, ավելի վաղ հայտարարել էին դեպի Թել Ավիվ և Բեյրութ թռիչքների դադարեցման մասին:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին