Ներքին 5 տարի առաջ - 14:59 24-05-2021

Զենք-զինամթերքի հայտնաբերման մասով գրանցվել է 45 կանչ․ ԱԻՊԾ

ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը։ Ըստ հաղորդագրության 2021 թվականի մայիսի17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 790 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում նվազել է հրդեհի մասին դեպքերը:

Ստացված 8 կանչից 5-ը գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում մեկը՝ տրանսպորտում, մեկը վագոն-տնակում, ևս մեկը՝ բնակելի տան խոհանոցում: Հրդեհի դեպքերից ոչ ոք չի տուժել: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է հրդեհավտանգ շրջանում ցուցաբերել զգոնություն: Զենք-զինամթերքի հայտնաբերման մասով շաբաթվա ընթացքում գրանցվել է 45 կանչ: ԱԻՊԾ սակրավորները, ռուս գործընկերների, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպության ջոկատների հետ, ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում բոլոր շրջաններում: Մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ծառայության սակրավորական խմբերը Արցախի տարածքից հայտնաբերել և վնասազերծել են հակատանկային 6 ական, թնդանոթի 2 արկ, BM-21 տեսակի 15 հրթիռ, հակահետևակային 1 և ականանետի 6 ական, 1 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, նռնականետի 1 ական և ձեռքի 6 նռնակ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ