Ավելին 5 տարի առաջ - 12:25 21-05-2021

Ո՞վ է մեղավոր Դիանայի մահվան համար․ արքայազներ Ուիլյամն ու Հարին ներկայացրել են իրադարձությունների իրենց վարկածը

Արքայազններ Ուիլյման ու Հարին կտրուկ են արտահայտվել «BBC»-ի նախկին լրագրող Մարտին Բաշիրի և հեռուստառադիոկորպորացիայի մասին սկանդալային հարցազրույցի հետ կապված պատմության պատճառով, որը նրանց մայրը՝ արքայադուստր Դիանան, տվել է 1995թ․-ին:

Այս մասին հայտնում է NBC News-ը։

Դիանայի ավագ որդու՝ Ուիլյամի խոսքով՝ այս հարցազրույցը էական ազդեցություն է ունեցել իր ծնողների հարաբերությունների վատացման վրա և շատ մարդկանց է ցավեցրել։ Նա նշել է, որ Դիանային հուսախաբ է արել ոչ միայն անազնիվ լրագրողը, այլև «BBC»-ի ղեկավարությունը։

Հարին հայտարարել է, որ լրագրողների գործողությունները ճակատագրական դեր են խաղացել իր մոր համար, որը մահացել է ավտովթարի պատճառով նրան հետևող պապարացիների մեղքով։ Կրստեր եղբայրը նշել է, որ «շղթայական ռեակցիան», որը կապված էր «էթիկային հակասող գործողությունների» և «մշակութային էկսպլուատացիայի հետ», վերջնարդյունքում կյանքից զրկել է արքայադստերը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը