Microsoft-ը 2022 թվականին կդադարեցնի Internet Explorer բրաուզերի օգտագործումը
copy image url

Microsoft-ը 2022 թվականին կդադարեցնի Internet Explorer բրաուզերի օգտագործումը

Ավելին 3 տարի առաջ - 07:27 20-05-2021

Microsoft- ը հայտարարել է, որ դադարեցնելու է իր Internet Explorer ինտերնետ-բրաուզերի օգտագործումը 2022 թվականի հունիսի 15-ին: Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ, գրում է Gazeta.ru-ն:

«Բրաուզերի հնարավորությունները Microsoft Edge-ին անցնելուն պես Internet Explorer 11-ը կանցնի հանգստի և այլևս հասանելի չի լինի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը մանրամասնել է, որ այս միջոցը չի ազդի Windows-ի որոշ տարբերակների վրա: Խոսքը, մասնավորապես, Windows 10 LTSC- ի մասին է:

Նշվում է, որ Internet Explorer- ի փոխարեն օգտվողներին խորհուրդ է տրվում անցնել Microsoft Edge բրաուզերի` ներկառուցված IE ռեժիմով, որով հնարավոր կլինի մուտք գործել հնացած կայքեր և դրա հիման վրա գործող ծրագրեր: