Մամուլ 5 տարի առաջ - 07:24 20-05-2021

Արտահերթ ընտրությունների հետ կապված՝ իշխանությունները ցայտնոտի մեջ են

««Փաստ» թերթի տեղեկություններով, խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված՝ իշխանությունները բառիս բուն իմաստով ցայտնոտի մեջ են, քանի որ տեղերից ստացված տեղեկությունները գնալով անմխիթարական են դառնում, ուստի «ոտուձեռ» են ընկել։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանության ողջ հույսը մարզային վարչական ռեսուրսն է, ըստ այդմ էլ սկսել են տանել անհատական աշխատանք։ Մենք տեղեկություններ ենք ստանում, որ մինչ սյունիքյան ճգնաժամը, նաև այս օրերին մարզպետները փորձում են պարբերաբար այցելել խոշոր համայնքներ և հանդիպումներ ունենալ դպրոցների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցների հետ։

Ավելին, իշխանության տեղական ներկայացուցիչները ցուցակներ են կազմում ու մարզային «շեֆերին» ներկայացնում, թե պետական աշխատողներն ինչ քաղաքական ուղղվածություն ունեն, անգամ փորձում են տեղեկություն փոխանցել նաև նրանց ընտանիքների անդամների քաղաքական հայացքների մասին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ուշագրավ միջադեպ է եղել մասնավորաբար Լոռու մարզում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ. դպրոցներից մեկի ուսուցչուհուն բառացիորեն դուրս են հրավիրել իշխանության ներկայացուցիչների հետ գյուղում կազմակերպված հանդիպումից՝ պատճառաբանելով, որ իր որդին իշխանության սուր քննադատներից է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ