Ներքին 5 տարի առաջ - 10:50 19-05-2021

4.000.000 դրամ նվիրատվություն՝ «Զինվորների ապահովագրության» հիմնադրամին

Հայաստանին և հայ երիտասարդությանն աջակցելու ծրագրերի շրջանակում նվիրատվության համաձայնագիր է կնքվել Հայաստանի ֆրանսիական համալսարանի և «Զինվորների ապահովագրության» («1000+») հիմնադրամի միջև, որով ՀՖՀՀ-ն Հիմնադրամին որպես բարեգործություն փոխանցել է 4.000.000 դրամ: Այն ֆինանսավորվել է ԱԿԲԱ բանկի և Սոֆթկոնստրակտ ընկերության կողմից։

Համալսարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Հավատարիմ մնալով իր արժեքներին՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը առանձնակիորեն գնահատում է Արցախյան պատերազմում ներգրավված զինվորների հերոսությունը։ Այսպիսով, 2020թ. պատերազմի մեկնարկից 2 շաբաթ անց ՀՖՀՀ-ն մշակել էր զինվոր ուսանողների վերաինտեգրման ծրագիր՝ դեպի ակադեմիական հաջողություն նրանց ուղեկցելու համար։

Այս նվիրատվությունն ի սկզբանե նախատեսված էր ՀՖՀՀ-ի 2020թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը կազմակերպելու համար, բայց ուսանողների նախաձեռնությամբ և առաջարկով համալսարանը որոշեց չեղարկել այն՝ «Զինվորների ապահովագրության» հիմնադրամին ֆինանսապես աջակցելու նպատակով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ