Արտաքին 5 տարի առաջ - 18:55 17-05-2021

Հայտնի են ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքները

Որոշ ալկոհոլային խմիչքների օգտագործումը վտանգավոր է արագ հարբեցողության համար, LADBible-ին տված հարցազրույցում հայտարարել է դոկտոր Սիմրան Դիոն: Նա նշել է, որ խոսքը փրփրուն գինիների և ջին տոնիկի մասին է։

Այս խմիչքները պարունակում են գազեր, որոնք բարձրացնում են խմիչքների մարսողությունը, քանի որ գազերը բարձրացնում են ստամոքսի ճնշումը: Արդյունքում մեծացնում է նաև խմիչքի մեջ պարունակվող նյութերի՝ արյան մեջ հայտնվելու արագությունը։

Դիոն նաև ընդգծել է, որ հարբեցումն ավելի արագ է տեղի ունենում ալկոհոլի ավելի բարձր տոկոս պարունակությամբ խմիչքների օգտագործման դեպքում: Բացի այդ, վտանգավոր է խառնել կամ փոխարինել տարբեր աստիճանի խմիչքները, քանի որ մարդը հեշտությամբ կորցնում է խմելու քանակի վերահսկողությունը և արագ հարբում է: Ալկոհոլի ամենաբարձր տոկոսը պարունակում է աբսենտ, ռոմ և օղի: Հաջորդը ջինն ու վիսկին են, հետո լիկյորն ու գինին, և ցուցակը փակում է գարեջուրը:

Դիոն խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ սոված փորին ալկոհոլ օգտագործելուց, քանի որ հետազոտությունների համաձայն, արյան մեջ ալկոհոլի մակարդակը այս դեպքում զգալիորեն ավելի արագ է բարձրանում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ