Ներքին 5 տարի առաջ - 17:49 15-05-2021

Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղակայում Սյունիքի մարզում

Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղակայում Հայաստանի Սյունիքի մարզում, որտեղ ներխուժել են ադրբեջանական ուժերը: Այս մասին հաղորդում է bagramyan26 տելեգրամյան ալիքը:

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Փաշինյանը դիմել է Պուտինին ՝ ռազմական աջակցություն տրամադրելու խնդրանքով, հայտնում է տելեգրամյան ալիքը:

«Ռուսաստանը, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, աջակցություն է հայտնել դաշնակցին, բայց Մոսկվան դեռ պնդում է, որ ճգնաժամը բանակցությունների միջոցով պետք է լուծվի:

Նախօրեին Հայաստան էր ժամանել ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը: Հենց նա է համակարգում 102-րդ հենակետի ռուսական զորքերի գործողությունները

Բաժանորդները Գյումրիից bagramyan26-ին ուղարկել են լուսանկարներ և տեսանյութեր ռուսական զորքերի տեղաշարժի մասին: Առավոտյան շրջափակվել էին քաղաքի մի քանի փողոցներ, որտեղով տեղաշարժվում էր ռազմաբազայի տեխնիկան»,-նշում է նույն աղբյուրը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը