Մամուլ 5 տարի առաջ - 08:20 15-05-2021

Ինչու՞ է Ռուբեն Հայրապետյանը ֆինանսապես աջակցում Արամ Սարգսյանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ֆինանսապես աջակցում է Արամ Զավենի Սարգսյանին։ Նրանք վաղեմի բարեկամներ են, բայց աջակցելու պատճառներից մեկն էլ այն է, որ կանխեն Արամ Սարգսյանի միանալն Արման Բաբաջանյանի կամ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պայմանը միայնակ մասնակցելն է։ Բնականաբար, այս պրոյեկտին իր հավանությունն է տվել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Ռ․ Հայրապետյանը տևական ժամանակ է՝ ապրում է Մոսկվայում․ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն ռուս իրավապահներն անցած տարվա ամռանն իրենց տարածքում դադարեցրել են նրա նկատմամբ հետախուզումը։

Երեկ թերթը կապվել է նրա հետ և հարցրել, թե ինչ կարող է ասել առաջիկա ընտրությունների մասին, կա՞ մի քաղաքական ուժ, որին աջակցելու է։ «Դուք իմ կուսակցական պատկանելությունը, կարծեմ, գիտեք։ Իսկ Դուք երբևիցե լսե՞լ եք, որ ես դավաճանություն եմ արել․․․ բա ինչի՞ եք նման հարց տալիս էդ դեպքում»,- նեղսրտեց նա։ Ասացինք, որ ուզում էինք իրենից լսել այդ մասին։ «Ուղղակի երևի իմ ձայնը քաղցր ա հնչում, հա՞»,- ասաց նա և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ