Արտաքին 5 տարի առաջ - 11:39 13-05-2021

Բայդենը հայտարարել է, որ իր մահացած որդին՝ Բոն, պետք է դառնար ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի ղեկավար պետք է դառնար իր ավագ որդին՝ Բոն, որը 2015 թ. 46 տարեկան հասակում մահացել է գլխուղեղի քաղցկեցից: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Լրագրողը կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ հարցազրույցի վերջում նախագահին հարց է տվել որդու մասին:

«Դուք ինձ միշտ անակնկալի եք բերում Բոյի մասին ձեր հարցերով: Աստված օրհնի նրան: Նա պետք է նստեր այս աթոռին»,- ասել է Բայդենը:

Մահից առաջ Բո Բայդենը լքել է Դելավեր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը: Նա մահացել է այն ժամանակ, երբ հայրը մտադիր էր առաջադրվել 2016 թ. նախագահական ընտրություններում:

2008-2009 թթ. Բո Բայդենը Դելավերի ազգային գվարդիայի ստորաբաժանման կազմում մասնակցել է Իրաքում ԱՄՆ իրականացրած ռազմական գործողությանը: Նա ռազմական իրավաբան էր, մայորի կոչում ուներ: Ծառայել է Իրաքում՝ երկրի այժմյան ՊՆ նախարար Լլոյդ Օսթինի հրամանատարության ներքո:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ