copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 11:33 13-05-2021

Մաքգրեգորը գլխավորում է 2021 թ. ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը

Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է 2021 թվականի ամենաբարձր վարձատրվող 10 մարզիկների ցանկը, որը գլխավորում է խառը մենամարտերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը:

Ըստ Forbes-ի՝ 32-ամյա իռլանդացի մարզիկը վերջին 12 ամիսների ընթացքում վաստակել է 180 միլիոն դոլար, որից մեծ մասը վիսկիի արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի վաճառքից:

Forbes-ի ներկայացրած ցանկում երկրորդ տեղում Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է, որն ընդհանուր առմամբ վաստակել է 130 միլիոն դոլար: Ի դեպ, վաստակած գումարի 97 միլիոն դոլարը նրա աշխատավարձն է:

Ամենաբարձր վարձատրվող մարզիկների եռյակը եզրափակել է Յուվենտուսի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՝ 120 միլիոն դոլար, որից 70 միլիոն դոլարը՝ աշխատավարձ:

Վերջին մեկ տարվա ընթացքում ամենաբարձր վարձատրվող մարզիկները.

1. Քոնոր Մաքգրեգոր (MMA, UFC) – 180 միլիոն դոլար (22 միլիոն դոլար (սպորտ) + 158 միլիոն դոլար (այլ եկամուտ))
2. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ, «Բարսելոնա») – 130 միլիոն դոլար (97 միլիոն դոլար + 33 միլիոն դոլար)
3. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ, «Յուվենտուս») – 120 միլիոն դոլար (70 միլիոն դոլար + 50 միլիոն դոլար)
4. Դաք Փրեսքոթ (ամերիկյան ֆուտբոլ, Դալլաս Քովբոյս) – 107,5 միլիոն դոլար (97,5 միլիոն դոլար + 10 միլիոն դոլար)
5. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ, «Լոս Անջելես Լեյքերս») – 96,5 միլիոն դոլար (31,5 միլիոն դոլար + 65 միլիոն դոլար)
6. Նեյմար (ֆուտբոլ, ՊՍԺ) – 95 միլիոն դոլար (76 միլիոն դոլար + 19 միլիոն դոլար)
7. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 90 միլիոն դոլար (0 միլիոն դոլար + 90 միլիոն դոլար)
8. Լյուիս Հեմիլթոն (մրցավազքի վարորդ, Ֆորմուլա 1, Մերսեդես) – 82 միլիոն դոլար (70 միլիոն դոլար + 12 միլիոն դոլար)
9. Թոմ Բրեդի (ամերիկյան ֆուտբոլ, Տամպա Բեյ) – 76 միլիոն դոլար (45 միլիոն դոլար + 31 միլիոն դոլար)
10. Քևին Դյուրանտ (բասկետբոլ, Բրուքլին Նեթս) – 75 միլիոն դոլար (31 միլիոն դոլար + 44 միլիոն դոլար)

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ