Արտաքին 5 տարի առաջ - 21:50 12-05-2021

Գիտնականները ստեղծել են մտքերը տպագիր տեքստի վերածող նեյրոպրոթեզ

Ամերիկացի գիտնականները ստեղծել են «ուղեղ-համակարգիչ» հատուկ ինտերֆեյս, որը կարող է մտքերը ուղղակիորեն վերածել տպագիր տեքստի՝ րոպեում մոտավորապես 90 նիշ արագությամբ: Նեյրոպրոթեզը հաջողությամբ միացրել են կաթվածահար վիճակում գտնվող հաշմանդամին։ Այս մասին հայտնել է Սթենֆորդի համալսարանի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Nature ամսագրում հրապարակված հոդվածը։

Սթենֆորդի համալսարանի գիտաշխատող Ֆրենսիս Ուիլետտի խոսքով՝ ինտերֆեյսը կարողանում է կարդալ այն տառերը, որոնք հիվանդը նկարում է մտքում: Դրա շնորհիվ համակարգը տեքստի «մտավոր» հավաքման ժամանակ գրեթե սխալներ չի գործում։

Նեյրոպրոթեզը հաջողությամբ փորձարկվել է 63-ամյա հիվանդի վրա, որն ամբողջությամբ կաթվածահար էր եղել ողնուղեղի վնասվածքից հետո: Տղամարդը արագ յուրացրել է նոր համակարգը՝ սովորելով հավաքել բարդ բառեր ու առաջարկներ րոպեում 90 նիշ արագությամբ, ընդ որում՝ գրեթե ոչ մի սխալ թույլ չտալով։

Գիտնականների տվյալներով՝ նեյրոչիպն ապրում է հիվանդի ուղեղի կեղևի մի մասում, որը պատասխանատու է ճշգրիտ և մանրամասն գործողությունների կատարման համար, այդ թվում ՝ տեքստը գրելու ժամանակ ձեռքի տեղաշարժերի համար: Ալգորիթմները, որոնք մշակվել են Ուիլեթի և նրա գործընկերների կողմից, սկսում են տարբերակել մտավոր ազդանշանները, և մտքերը փոխակերպում են տպագիր տեքստի։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ում սկսել են հենաշարժական ապարատի վնասվածքներով հիվանդների վերականգնման համար վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ կիրառել: Առայժմ փորձարկումները վաղ փուլում են, բայց արդեն կան դրական արդյունքներ։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ