Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 11:58 12-05-2021

Բուֆոնը հնարավոր է տեղափոխվի Բարսելոնա

Ինչպես հաղորդում է footmercato.net-ը, Յուվենտուսի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարիերան կարող է շարունակել Բարսելոնայում:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը 43-ամյա դարպասապահին տեսնում է որպես պահեստային փոխարինող Մարկ-Անդրե տեր Շտեգենի համար: Նշվում է, որ կապտանռնագույններն արդեն բանակցություններ են վարել իտալացու հետ:

Ավելի վաղ Բուֆոնը հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Յուվենտուսից: