Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 11:59 09-06-2023

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հնարավոր է՝ տեղափոխվի Նիդերլանդներ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է անվանի ակումբների հետաքրքրությունների առանցքում լինել։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Այաքսը», հայտնում է De Telegraaf-ը։

Նշվում է, որ անվանի ակումբի ներկայացուցիչներն արդեն իսկ կապ են հաստատել ռուսական ակումբի հետ։

Ըստ ռուսական մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Այաքսը» պատրաստ է Սպերցյանի տրանսֆերի համար 10 միլիոն եվրո վճարել։