Ներքին 5 տարի առաջ - 19:23 11-05-2021

Նախընտրական կարգախոսներով պաստառները քարոզարշավից առաջ են ընկել

Այն քաղաքական ուժերը, որոնք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը դեռ չմեկնարկած արդեն տարբեր վայրերում տեղադրել են իրենց քարոզչական պաստառները, օրենք չեն խախտել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե որոշ քաղաքական ուժեր արդեն Երևանի կենտրոնական հատվածներում, գովազդային վահանակների վրա տեղադրել են իրենց նախընտրական կարգախոսներով պաստառները։

«Ընտրական օրենսգիրքը պարունակում է որոշակի կանոններ, որոնք սկսում են գործել քարոզարշավի մեկնարկի պահից սկսած։ Որպեսզի մենք կարողանանք կիրառել որևէ սանկցիա այս կամ այն սուբյեկտի նկատմամբ, նախ պետք է մատնանշենք, թե օրենքի ինչ հոդված է խախտվել»,– ասաց նա։

Հիշեցնենք` ԿԸՀ–ն այսօր կայացած նիստում հաստատեց հունիսի 20-ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրությունների բոլոր ընտրական ու նախընտրական միջոցառումները։ Որոշման համաձայն` պաշտոնական քարոզարշավը Հայաստանում կմեկնարկի հունիսի 7-ից։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ