Արտաքին 5 տարի առաջ - 20:30 09-05-2021

Հնդկաստանում Քովիդ-19-ի հետևանքով գրանցվել է «սև բորբոս»-ով  հիվանդության դեպք

Ինչպես հայտնում է India Times-ը, Հնդկաստանում Կորոնավիրուսի ծանր իրավիճակի ֆոնին գրանցվել է «սև բորբոսի» հարուցած մուկորմիկոզով վարակվելու դեպք:

Հրապարակման մեջ նշված է, որ հազվագյուտ սնկային վարակը՝ հայտնի «սև բորբոս» անվանումով, առավել հաճախ ախտորոշվում է կորոնավիրուսով վարակված և նաև կորոնավիրուսից ապաքինված մարդկանց մոտ:

Ըստ NITI Aayog կառավարական կազմակերպության անդամ դոկտոր Փոլի՝ սնկով վարակվելու հավանականությունը մեծանում է, երբ հիվանդը թթվածին է ստանում արհեստական շնչառական ապարատով:

Արդեն հիվանդության 100-ից ավել բռնկման դեպք է գրանցվել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում: Իսկ հարևան Մահարաշթրա նահանգում հիվանդի այն աչքը, որում առաջացել է սնկային բորբոսը, կուրացել է: Ներկա պահին 200 մարդ բուժում է ստանում այդ հիվանդությունից:

Ներկայումս Հնդկաստանի Ահմեդաբադի քաղաքացիական հիվանդանոցում սնկային հիվանդությամբ վարակվածների բուժման համար գործում է երկու առանձին հիվանդասենյակ՝ յուրաքանչյուրը 60 մահճակալով: Կառավարությունը ձեռք է բերել նաև 5000 սրվակ դեղաքանակ՝ հիվանդությունը կանխարգելելու համար:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից