Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 21:40 07-05-2021

Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման միջոցները:

Անկարան տեղեկացրել է, որ զրուցակիցները քննարկել են նաև մի շարք տարածաշրջանային հարցեր:

Բելառուսի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ նախագահները պայմանավորվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 1.5 մլրդ դոլարի, ինչպես նաև քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Մասնավորապես Լուկաշենկոն տեղեկացրել է Էրդողանին բելառուսական պատվաստանյութի արտադրության մասին:

Ամենից շատ դիտված