Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:28 05-05-2021

Հնդկաստանը մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թվով հակառեկորդ է սահմանել

Հնդկաստանում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 3780 մարդ, որը, ինչպես հայտնում է Reuters-ը, նոր համաշխարհային հակառեկորդ է: Երկրում օրական վարակվածների թիվը հասել է 382 315-ի:

Հնդկաստանում համաճարակի սկզբից վարակվել է ավելի քան 20 միլիոն մարդ: 226 188 մարդ մահացել է: Մասնագետները ենթադրում են, որ վարակվածների թիվը շատ ավելին է, քանի որ ոչ բոլորն են հետազոտվում:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Հնդկաստանը վերջին հակառեկորդն էր սահմանել կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի վերաբերյալ․ գրանցվել էր 3 689 մահ:

Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ երկիրը հայտնվել է «կորոնավիրուսային փոթորիկի» մեջ: Գիտնականները ենթադրում են, որ հիվանդացության աճի պատճառը կորոնավիրուսի նոր հնդկական շտամն է, որն առավել վարակիչ է: