Սպորտ 5 տարի առաջ - 15:56 05-05-2021

Դանիելե դե Ռոսին կարող է դառնալ Ժոզե Մոուրինյուի օգնականը

Ռոմայի նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին կարող է դառնալ հռոմեական թիմի նոր գլխավոր մարզչի՝ Ժոզե Մոուրինյուի օգնականը:

Football Italia-ի համաձայն, Դե Ռոսին կարող է միանալ պորտուգալացի մասնագետի մարզչական շտաբին 2021/22 մրցաշրջանի սկզբին, երբ թիմը կսկսի գլխավորել Մոուրինյուն: