Ներքին 4 տարի առաջ - 19:51 17-05-2022

Նախագահը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին

Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով:

Այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այդ պարգևը հանձնել է Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության պետական պարգևը, որը լավագույնս է արտահայտում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Ժոզե Ավելինու Բետանկուրի ունեցած նշանակալի ավանդը։

«Համոզված եմ, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար որևէ խոչընդոտ չի առաջանա, քանի որ դա երաշխավորվում է ամենաբարձր մակարդակով և այնպիսի մարդկանց մասնակցությամբ ինչպիսին Դուք եք»,- ասել է նախագահ Խաչատուրյանը՝ շնորհավորելով և հաջողություններ մաղթելով Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին:
Ժոզե Ավելինու Բետանկուրը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է աշխարհում առաջին քրիստոնյա երկրի նախագահի կողմից նման պարգևի արժանանալ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում