Արտաքին 5 տարի առաջ - 16:15 03-05-2021

Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում լայնամասշտաբ վարժանքներ կիրականացվեն

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը, ուսուցման ամառային ժամանակաշրջանում ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում նախատեսվում են հրթիռային գնդերի և ապահովման ու պահպանության զորամասերի շուրջ 100 տակտիկական վարժանքներ։ Իսկ ապահովման ստորաբաժանումներում դաշտային ելքի առաջադրանքների կատարելագործման տևողությունը կավելանա՝ դառնալով մեկ ամիս։

Հաղորդագրության մեջ նշված է, որ վարժանքները կիրականացվեն տարաբնույթ իրավիճակներում։

Ամենից շատ դիտված