Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:55 13-03-2021

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՀԻՆ ԹԱՂԵՐ» ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

Մարտի 12-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ «Հին Թաղեր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20։55-ի սահմաններում, նշված ռեստորանում հաճախորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 1 հոգի իր մոտ եղած ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ապա դիմել փախուստի։ Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ 32-ամյա Էդգար Հունանյանը իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ապա Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 հատ պարկուճ, 1 փամփուշտ։ Քննիչի որոշմամբ Է. Հունանյանը ձերբակալվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի Սևանի հենակետի պետ, կոչումով կապիտան է։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա