Արտաքին 5 տարի առաջ - 09:50 13-03-2021

ԻՏԱԼԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԻՍՏ ԿԱՐԱՆՏԻՆ ԵՆ ՍԱՀՄԱՆԵԼ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Զատիկի տոնակատարության ընթացքում՝ ապրիլի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, համաճարակաբանական ընդհանուր իրավիճակի վատթարացման հետ կապված, հանրապետության ամբողջ տարածքում կարանտին է սահմանվելու:

Այսպիսով՝ մարտի 15-ից ցանկացած շրջան, որտեղ կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցելու է 250-ը 100 հազար բնակչի համար, համարվելու է «կարմիր գոտի»: Վարչապետ Մարիո Դրագին կարգադրել է փակել բոլոր ուսումնական հաստատությունները՝ ներառյալ տարրական դպրոցներն ու մանկապարտեզները:

Միևնույն ժամանակ երկրի իշխանությունները հայտարարել են, որ լրացուցիչ միջոցներ են հատկացնելու մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ծնողների արտաժամյա արձակուրդը վճարելու համար:

Նոր կանոնների համաձայն՝ երկուշաբթի օրվանից Իտալիայի 20 շրջաններից 11-ը՝ ներառյալ Լացիոյի մայրաքաղաքային, ինչպես նաև Հյուսիսային Լոմբարդիայի, Վենետոյի և Պիեմոնտի տարածքները, մտնելու են «կարմիր գոտի»: Մնացած շրջանները մնալու են «նարնջագույն գոտում»: «Սպիտակ գոտու» կարգավիճակը, որտեղ հանվել էին բոլոր սահմանափակումները, կարողացել է պահպանել միայն Սարդինիան:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը