Արտաքին 5 տարի առաջ - 17:53 11-03-2021

ԼԻԲԱՆԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՇԱՐԲԵԼ ՎԵՀԲԵՆ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ Է ՀՂԵԼ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՄԱՐԱԼ ՆԱՋԱՐՅԱՆԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ

Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Վեհբեն իր երախտագիտությունն է հայտնել այն կառույցներին, որոնք մեծ ջանքեր են ներդրել Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակման ու Լիբանան վերադարձի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Լիբանանի ազգային գործակալությունը:

«Վեհբեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել Նաջարյանի ազատ արձակումը, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը, Ադրբեջանին և Հայաստանին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մարալը Նաջարյանն ադրբեջանական բանակի կողմից գերեվարվել էր նոյեմբերի 10-ին Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության հետ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու հետևողական աշխատանքի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ջանքերի շնորհիվ նա ազատ էր արձակվել և մարտի 10-ին վերադարձել էր Լիբանան։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում