Երևան +10°
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 14:50 11-03-2021

ԴԵՄԻ ՄՈՒՐԸ ԽՈՍԵԼ Է ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍՆՈՒ՝ ԲՐՅՈՒՍ ՈՒԻԼԻՍԻ ԵՎ ՆՐԱ ԿՈՂԱԿԻՑ ԷՄՄԵ ՀԵՄԻՆԳԻ ՄԱՍԻՆ

Անցած տարի համացանցը հեղեղվեց լուրերով, որ Բրյուս Ուիլիսն արդեն հոգնել է իր երիտասարդ կնոջից և ցանկանում է վերադառնալ նախկին կնոջ՝ Դեմի Մուրի մոտ:

Ինչպես հաղորդում է https://7days.ru/news/demi-mur-priznalas-chto-ona-na-samom-dele-dumaet-o-novoy-zhene-svoego-ekssupruga-bryusa-uillisa.htm?fbclid=IwAR2Jdx1V_yyZ7bkHrTnVlROmYT0PHGoIm-YAThGZJIRfMIBhJ2XwKBbqYTs կայքը, Դեմին անկեղծացել է , թե ինչ մտորումներ ունի նախկին ամուսնու կողակցի՝ Էմմե Հեմինգի մասին:

Դեմիի խոսքով, նա վաղուց այն տարիքում չէ, որ խանդի և ատելության զգացմունքներ ունենա Էմմեի հանդեպ:

Հակառակը, իր անձնական տիրույթում Դեմին խոստովանել է իր համակրանքը Եմմեի հանդեպ:
Մուրը հաստատում է , որ նա Էմմեին համարում է քույր, որի հետ բախտը միացրել է խելագար արկածներով և ավելացրել է, որ ի սրտե հիանում է Էմմեով՝ համարելով նրան հրաշալի, նվիրված մայր և հոյակապ կին:

Բայցևայնպես Բրյուսի երկրպագուներից շատերը կարծում են, որ Էմմեն իմաստուն կին է:
Ամուսնությունից հետո, Էմմեն փորձում է բարիդրացիական հարաբերությւոններ պահպանել Դեմիի հետ, անգամ նրան հրավիրում է ընտանեկան տոներին:

Եվ հիմա Էմման կարող է վայելել իր իմաստուն քաղաքականության պտուղները։ Դեմին, փաստորեն, դարձել է իր ընտանիքի անդամը, և չնայած բոլոր բամբասանքներին, դժվար թե փորձի վնասել Բրյուսին: Դա հաստատվեց անցյալ տարի, երբ Ուիլիսը մի ամբողջ ամիս կարանտինի ընթացքում անցկացրեց Մուրի՝ Այդահոյի գյուղական առանձնատանը, ընդ որում, իր ներկայիս կնոջ բացակայության պայմաններում, ով մնացել էր քաղաքում՝ իր և Ուիլիսի կրտսեր դստեր առողջական խնդիրների պատճառով։ Այն ժամանակ երկրպագուները խիստ կասկածելի և անհանգստացնող էին համարում այն փաստը, որ Բրյուսը կարծես բացարձակապես չի կարոտել Էմմային:

Բայց երբ դա հնարավոր դարձավ, նա վերամիավորվեց Հեմինգի հետ, և նրանց ընտանեկան անդորրը վերականգնվեց:

Ամենից շատ դիտված