Ներքին 5 տարի առաջ - 14:40 11-03-2021

ՄԱՐՏԻ 11-12-ԻՆ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՎԵԼՈՒ Է ՀԶՈՐ ՑԻԿԼՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է. մարտի 11-ի ցերեկը լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը՝ լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով։ Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը ձնախառն անձրև, 12-ին՝ ձյուն։ Մարտի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18.10C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.30C (1985 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.60C

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը