Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 22:18 05-03-2021

ՀԱՅՏՆԻ Է ԲԵՌԼԻՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԸ

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, «Ոսկե արջը» բեռլինյան կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել ռումինացի ռեժիսոր Ռադու Ժուդեի «Անհաջող սեքս կամ խենթ պոռնո» կինոնկարը:
2021 թվականին կորոնավիրուսային համաճարակի պատճառով բեռլինյան կինոթառատոնը անցկացվել է երկու փուլով, որոնցից առաջինը կազմակերպվել է առցանց:
Առաջին մրցանակները շնորհվել են Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կողմից մարտի 4-ին: Ավելի վաղ քննադատների ​​ֆավորիտ էր դարձել հարավկորեացի ռեժիսոր Հոնգ Սանգ Սուի «Ներածություն» ֆիլմը: