Արտաքին 5 տարի առաջ - 13:45 05-03-2021

ԵՄ-Ն ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՎԱՍԱՐԵՑՆԵԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է հավասար վարձատրություն վճարել տղամարդկանց և կանանց նույն աշխատանքի համար, ինչը կերաշխավորի վճարման մեխանիզմի թափանցիկությամբ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Համապատասխան նախագիծը ներկայացրել է ԵՄ հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլին:

Նա նշել է, որ աշխատավարձի թափանցիկության առաջարկը կարևոր քայլ է կանանց և տղամարդկանց հավասար կամ հավասար արժեք ունեցող աշխատանքի համար հավասար վարձատրության սկզբունքի պահպանման ուղղությամբ: Ըստ Դալիի՝ նախաձեռնությունը հնարավորություն կտա աշխատողներին պաշտպանելու հավասար աշխատավարձի իրավունքը և վերջ տալու գենդերային աշխատավարձի կողմնակալությանը:

Առաջարկությունը հիմնված է այնպիսի պայմանների վրա, ինչպիսիք են աշխատավարձերի թափանցիկության ապահովումը և խտրականության զոհերի արդարադատության մատչելիության բարելավումն աշխատավարձերի ոլորտում: Ավելի քան 250 աշխատող ունեցող գործատուները պետք է նաև տվյալներ հրապարակեն կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերության վերաբերյալ: Աշխատակիցներն իրավասու կլինեն փոխհատուցել աշխատավարձի խտրականության համար:

Օրինագիծը պետք է հաստատվի Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի կողմից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը մշակել է գենդերային հավասարության ապահովման ծրագիր:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում