Արտաքին 5 տարի առաջ - 15:09 04-03-2021

ԱՄՆ-Ն ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՂՐԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարացրել է հակառուսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականին Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում: Այս մասին հաղորդվում է Բայդենի անունից Կոնգրես ուղարկված փաստաթղթում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար:

«Այդ պատճառով արտակարգ ռեժիմը պետք է ուժի մեջ մնա 2021 թվականի մարտի 6-ից հետո և շարունակվի ևս մեկ տարի»,- ասվում է տեքստում:

Ավելի վաղ ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովն առաջարկել էր այլընտրանք ԱՄՆ հակառուսական պատժամիջոցներին:

2014-ի մարտին Ղրիմում անցկացվել է հանրաքվ, որի արդյունքում թերակղզին դարձել է Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում